Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում: Այսինքն ո՞նց չաներ, տերերն ասել են, իրենք էլ որպես տարածաշրջանային մատուցող` կատարել են:
Ազգակործան բոսյակները, կարծում եմ գիտեն, որ շատ վատ բան են անում, ու թուրքերի հետ հիմա չարժե խաղեր տալ (եթե չանեն, թուրքերը նիկոլականների վերջը կտան, եթե անեն` թուրքերը Հայաստանի վերջը կտան):
Որպեսզի շեղեն Հայրենիքի հանդեպ, իրենց հերթական դավադրությունը, և մի փոքր էլ իբրև թե արդարացում գտնեն, ֆեյսբուքում հայ-թուրքական նախկինում եղած կարգավորման գործընթացից հիմար համեմատություններ ու նկարներ են տեղադրում:
Ա´յ քաղաքական շերեփուկներ, դուք ինչպե՞ս եք կարողանում համեմատել Արաքսի ամբողջ հովիտն ու Շուշիից մինչև Օմարի բարձունքները վերահսկող, անվտանգ զարգացող 2009թ. Հայաստանը, ձեր` թավշյա բոսյսկներիդ կողմից քանդված ու ծնկի իջեցված 2022թ. խղճուկ Հայաստանի հետ:
Ա´յ ռեգիոնալ «պերոնի» վրայի քաղաքական ջեբկիրներ, դուք մի՞թե այդքան տգետ եք, որ 2009թ. կայուն աշխարհում չստացված գործընթացը, փորձում եք իրագործել 2022թ. պայթյունավտանգ աշխարհում:
Ձեր բախտը բերել է մի հարցում, որ Հայաստանի բնակչության որոշ հատվածը գրագիտություն չունի, ու ձեզ դեռևս հաջողվում է էշի տեղ դնել նրանց ու հիմար համեմատություններով ձեր ազգակործան դավադրությունն առաջ տանել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը